Լրահոս

01.09.2016 12:34


Ադամ Սահակյան` ներկա. Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում Ադամ Սահակյանի անվան դասասենյակ բացվեց (տեսանյութ)

Ադամ Սահակյան` ներկա. Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում Ադամ Սահակյանի անվան դասասենյակ բացվեց (տեսանյութ)

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի անվան դասասենյակի բացումը:

Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, ասաց, որ իրենք ժամանակ առ ժամանակ կայցելեն այս դասարան, ծաղկեփնջեր կդնեն Ադամի նկարի մոտ:

-Ինքը կերտեց իր ճակատագիրը. պատահական չէր իր աշխարհ գալը, իր հերոսությունը,-ասել է նա:

Ինչպես իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, այս քայլով իրենք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադամ Սահակյանն ապրում է. նա միշտ ներկա է:

-Ադամ Սահակյանին մենք երբեք բացակա չենք դնելու,-նշեց նա:

Մանրամասները՝ Vesti.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը