Հնարավոր է, Սերժ Սարգսյանի սիրտը ճմլվի ու լաց լինի
«Սասնա ծռերը» ՊՊԾ գունդը գրավեցին, իսկ աղավնաձորցիներն էլ՝ իրենց գյուղի դպրոցը: Առաջինները՝ զենքով, երկրորդներն՝ անզեն: Սակայն դա էական չէ, քանի որ երկու դեպքում էլ մեծ հաշվով ընդվզումը երկրում տիրող անարդարության, անօրինության, անպատժելիության, սանձարձակ գործելաոճի դեմ է:
Աղավնաձորի բնակիչներն արդեն տաս ամիս է մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստացել: Գյուղացիներն էլ ճարահատ դիմել են դպրոցը փակելու քայլին՝ թույլ չտալով աշակերտներին նոր ուսումնական տարվա առաջին օրը դպրոց մտնել: Ուշագրավն այն է, որ աշակարտները համաձայն են իրենց ծնողների հետ, որոնք մթերող ընկերությունից ոչ մի լումա չեն ստացել: Աղավնաձորցիների բողոքի գործողությանը համակրանքով են վերաբերվում նաեւ դպրոցի ուսուցիչները, որոնք, հավանաբար, նույնպես մթերող ընկերության կողմից խաբված մարդիկ են: Մի խոսքով, աղավնաձորցիները դառը դատել, դատարկ նստել են:
Իսկ ինչպե՞ս է աղավնաձորցիների անակնկալ քայլին արձագանքում «Վեդի Ալկոյի» ՀՀԿ-ական սեփականատերը: Վերջինս ընդունում է, որ 140 միլիոն դրամի պարտք ունի, սակայն չի կարող ասել, թե երբ կկարողանա մարել այդ պարտքը: Մանվել Ղազարյանի հարցազրուցի մնացած մասը լրիվ անհասկանալի է. իր ընկերության կողմից գյուղացիներին բառացիորեն «քցելու» գործելակերպը բացատրում է ՌԴ-ի ճգնաժամով: Հետո չի կարողանում ասել, թե ՀՀ Կառավարությունը կաջակցի՞ իր ընկերությանը աղավնաձորցիների հարցը լուծելու առումով: Այնուհետ՝ վշտացած ակնարկում է ընկերությանը սպառնացող սնանկացման վտանգի մասին: Երևի, մոսկովյան գործարար Արամ Պետրոսյանի նման ինքն էլ կորոշի նույն քայլին դիմել՝ զինված մտնել որևէ բանկ ու բոլորին «փռել» գետնին:
Սա, իհարկե, կատակ է, քանի որ շա՜տ վառ երևակայություն պետք է ունենալ պատկերացնելու համար, որ Ղազարյանը կարող է դիմել նման քայլի: Կասկածելի է նաև վարչապետի խոստումը, թե 15 օր հետո կլուծի աղավնաձորցիների գումարների հարցը: Նաիրիտցիներին հարցրեք, կասեն. վերջիններս տարիներ շարունակ այս իշխանությունից չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը: Ինչևէ:
Իրողությունը մեկն է՝ հանրության տարբեր շերտերին, ինչ-որ բան ստեղծող մարդկանց, իրենց քրտինքով բերք ապահովող գյուղացիությանը թե՛ իշխանությունը, և թե՛ մասնավոր սեկտորը, Սունդուկյանի լեզվով ասած՝ դիփ խափո՛ւմ ին ու խափո՛ւմ: Դե, էն վերևում նստածն էլ ոչ մի բանից խաբար չէ, լրիվ անտեղյակ է: Ու իր համար միամիտ-միամիտ պալատում նստած՝ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին է ընդունում, հայրաբար նրանց գրկում ու գովում է:
Ա՛յ, եթե հանկարծ մի հրաշք կատարվի ու աղավնաձորցիներն իրենց խաղողի գումարը ստանան, էդ գուղացի էրեխեքն էլ բարձր առաջադիմություն կունենան և, երբ նրանց էլ հրավիրեն նախագահական պալատ, ապա այդ ժամանակ միայն Սերժ Սարգսյանը գյուղի գերազանցիկ աշակերտներից կիմանա եղելությունը: Հնարավոր է և սիրտը ճմլվի ու լաց լինի:

Կիմա Եղիազարյան