Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի նախագահությամբ Գյումրու թիվ 29 դպրոցում տեղի է ունեցել աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովի հերթական նիստ, որի մասին, առանց որևէ լուրջ պատճառաբանության, լրագրողներին տեղյակ չի պահվել:
Սակայն տեղեկանալով նիստի մասին՝ լրագրողները մեկնել են թիվ 29 դպրոց, ինչն ակնհայտորեն դուր չի եկել և նյարդայնացրել է քաղաքաշինության նախարարին: Նա նշել է, որ աշխատանքային սովորական խորհրդակցություն է, իսկ լրագրողներին չի թույլատրվում ներկա գտնվել, քանի որ, ըստ նախարարի, նրանք կխանգարեն նիստի աշխատանքները:
Լրագրողներին նիստը լուսաբանել թույլ չտալու առումով հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը «7օր»-ին տեղեկացրել է. «Հանձնաժողովի հերթական նիստ է, քննարկվում են բնակարանների հավակնորդների գործերը, որ ներկայացվեն հրամանագրման: Իսկ թե ինչ պատճառով է այսօր արգելված լրագրողների մասնակցությունը, չեմ կարող ասել. նախարարն է նման որոշում կայացրել: Որևէ արտառոց բան չկա. կան մտքերի բախումներ, վեճեր»:
Լրագրողները խանգարում են նախարարին

Դերենիկ Մալխասյան
Գյումրի