Լրահոս

02.09.2016 11:25


«Արթիկ» ՔԿՀ–ում կալանավորի գուլպայից «Տրամադոլ» է հայտնաբերվել (լուսանկար)

«Արթիկ» ՔԿՀ–ում կալանավորի գուլպայից «Տրամադոլ» է հայտնաբերվել (լուսանկար)

Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Վ. Մ.-ին, ինչի արդյուքում վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա էր 8 հատ դեղապարկուճ՝ «Տրամադոլ» գրառմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը