Լրահոս

27.10.2010 09:39


ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողով

Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անց է կացվում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով:

Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, աջակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների  Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի  մոսկովյան գրասենյակի:

Հիմնադրամի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրների միջև միջ­մշա­կութային երկխոսության, միասնական հումանիտար դաշտի զար­գաց­մանը: Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է սերտ համա­գործակցելով ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության Խոր­հրդի /ՀՀԽ/, հու­մանիտար բնագավառում գործունեություն ծա­վա­լող միջազգային և տե­ղական կազմակերպությունների հետ և ունի գործողությունների ծրա­գիր, որի շրջանակներում էլ Երևանում արդեն 4-րդ անգամ անց է կացվում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովն ու  ավանդական դարձած գրքի միջազգային ցուցահանդեսը:    Հոկտեմբերի 25-ին մեկնարկած ցուցահանդեսում ներկայացված էին շուրջ 50 հրատարակչություններ ու պարբերական հրատարակություններ: <<Գրքի ցուցահանդեսն իբրև տեղեկատվական տարածք' ի նպաստ թարգմանական գրականության զարգացման>> խորագրի ներքո անցկացվեցին գրքերի շուրջ 30 շնորհանդեսներ, ներկայացվեցին գրահրատարակչական նորություններ, իրենց գրքերը  համատեղ ներկայացրեցին հեղինակներն ու թարգմանիչները:

Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա  հոկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին «Առնո Բաբաջանյան համերգասրահի» դահլիճում' մասնակցությամբ 22 /Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Ֆրանսիա/ երկրներից ժամանած 130 պատվիակների:

Այս խորագրի վերջին նյութերը