Լրահոս

02.09.2016 23:08


Հրդեհ է բռնկվել Վանաձորում և Կաթնաջուրում

Հրդեհ է բռնկվել Վանաձորում և Կաթնաջուրում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.31-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ» և դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի թիվ 46 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել՝ 20.50-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ և 10-րդ տներին կից կառուցված անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել՝ 17.18-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 400 քմ և տանիքում պահեստավորված 1200 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը