Լրահոս

27.10.2010 10:16


Թուրքիայի պետնախարար. «Մինչև ԼՂ խնդրի լուծումը չենք բացի Հայաստանի հետ սահմանը»

Թուրքիայի պետնախարար. «Մինչև ԼՂ խնդրի լուծումը չենք բացի Հայաստանի հետ սահմանը»

Ինչպես տեղեկացնում  է « «Անադոլու» գործակալությանը, Թուրքիայի պետնախարար Զաֆար Չաղլայանը Նախիջևանի խորհրդարանի գերագույն ներկայացուցիչ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է. «Նախիջևանը  մեր աչքի լույսն է, և այն շատ կարևոր է մեզ համար, ու հեևաբար մենք կպաշտպանենք այն»։

Սադարակի (հայկական անվանումը՝ Սանդրուք) «Դիլիջու» սահմանային անցակետում հանդիպելով գործարար մարդկանց հետ՝  Զաֆար Չաղլայանն ասել է, թե մինչև ղարաբաղյան խնդիրը չլուծվի, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը