Լրահոս

03.09.2016 08:54


«Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում». Փաշիկ Ալավերդյան

«Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում». Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Օլիմպիական խաղերի մասին.

Տղաների ոգևորությունը շատ լավ էր, միայն խանգարեց այն, որ Անդրանիկ Կարապետյանը վնասեց ձեռքը: Դա կարող էր ազդել տղաների հոգեբական վիճակի վրա, բայց տղաներն իրենց մեջ ուժ գտան և հետագայում ցույց տվեցին, թե ինչի են ունակ: Օլիմպիական խաղերում ծանրորդներն իմ զինվորներն էին, նրանց մեջ կար իսկական զինվորի ոգի:

Եթե Ռիո մեկներ միայն մեկ մարզիկ, ապա դա չէր լինի Աղասի Աղասյանը: Դա իմ կարծիքը չէ, մարզչական խորհրդի կարծիքն է:

Խթանիչ միջոցների մասին.

Խթանիչ միջոցների հետ կապված այդ աղմուկը կապված չէ միայն մեր երկրի հետ, դրանք շատ են: Այո՛, 8 տարի առաջ կատարված անալիզներից հետո պարզ է դարձել, որ օգտագործվել են խթանիչ միջոցներ: Ես չեմ արդարացնում ոչ մարզիկներին, ոչ էլ մարզիչներին: Այն ժամանակ օգտագործել են բոլոր մարզիկները, ոչ միայն Հայաստանում, լաբարատորիաներն այդ տարիներին չէին կարողանում որոշել նշված չափաքանակը: Մարզիկները մասնակցել են Խաղերին նախնական անալիզների ստուգումից հետո: Այն ժամանակ բոլոր մասնակիցները եղել են մի հարթության վրա: Ես կքննադատեմ ՄՕԿ-ի այս քայլը, եթե նրանք հետ են ուզում մեդալները, ապա պետք է ստուգվեն բոլոր մարզիկները՝ առաջինից վերջին տեղերը զբաղեցրած բոլոր մարզիկները: Իսկ ինչ կապված է իմ տղաներին, ապա երբ նրանք մեդալներ նվաճեցին, ես նրանց ասացի, որ այդ մեդալներն ամբողջ կյանքի համար են:

Անդրանիկ Կարապետյանի մասին.

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկրորդն էր: Մենք հրում վարժությունը սկսեցինք 195 կգ-ից, քանի որ մարզումների ժամանակ նա բարձրացնում էր 200 կգ: Եթե սկսեինք 190 կգ, ապա կստացվեր, որ կամովին հրաժարվում ենք մեդալից:

Ես կցանկանայի մեկընդմիշտ պատասխանել Ռուբենի 9 կգ քայլի հարցին, Ռուբենը մոտեցավ այդ քաշին, քանի որ 7-8 կգ քայլը թույլ չէր տալիս մեդալի համար պայքարել:

Լուսանկարը՝ Panphoto

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը