Լրահոս

27.10.2010 10:01


Բնակիչների համար աղբահանության վճարը չի ավելանալու

Բնակիչների համար աղբահանության վճարը չի ավելանալու

Երեկ Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդացության ժամանակ քաղաքապետ  Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացված աղբահանության մասին օրինագիծն ընդունելուց հետո բնակիչներն աղբահանության դիմաց լրացուցիչ չեն վճարելու:

«Օրինագծում նշված ամսական 1000 դրամի շեմը սովորական բազմաբնակարան շենքերում ապրող քաղաքացիներին չի վերաբերում. նրանք, ինչպես ներկայումս, կվճարեն միջինը 200  դրամ»,- շեշտել է Երևանի քաղաքապետը:

Նա նշել է, որ ավելի բարձր վարձավճարները վերաբերելու են միայն աղբահանության լրացուցիչ ծառայություններին, որոնց մատուցման կարգը կսահմանի Երևանի ավագանին: Շրջանառվող նախագծով' տնտեսվարողներն աղբահանության համար պետք է վճարեն ըստ իրենց առաջացրած աղբի ծավալի, քաշի կամ շինության մակերեսի, իսկ դրա կիրարկման կարգը սահմանելու է ավագանին:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը