Լրահոս

03.09.2016 16:42


Վրաերթ կատարած և փախուստի դիմած տաքսու վարորդը հայտնաբերվել է

Վրաերթ կատարած և փախուստի դիմած տաքսու վարորդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 4.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 30/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Արևշատ Թ.-ին և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1967 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը