Լրահոս

27.10.2010 10:34


Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպմանն ընդառաջ

«Հոկտեմբեր ամսին Ադրբեջանի հանցագործ գործողությունները' Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից առաջ (հոկտեմբերի 26-ին) ադրբեջանական կողմի հրաձգությունը, որը բերեց ԼՂՀ Պաշտպանության Բանակի (ՊԲ) զինծառայողի մահվան, հոկտեմբերի 14-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից ՊԲ զինծառայողի սպանությունը, հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի կողմից առևանգված հայ երիտասարդի սպանությունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կողմից դիպուկահարներին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծից հետ քաշելու առաջարկերի մերժումը Բաքվի կողմից, վկայում են ադրբեջանական կառավարության հետևյալ նպատակների մասին.

- Ադրբեջանը ԼՂՀ հետ շփման գծում իրավիճակը սրելու նպատակ ունի. վերը նշված գործողությունները որակվում են' որպես ռազմական գործողությունների վերսկսման համար սադրանք;

- այդ ագրեսիվ վարքագծով Բաքվի իշխանությունները տեղեկատվական անհրաժեշտ բազա են ապահովում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցության բացարձակ հաղթանակի համար:

Մի բան կարելի է հստակ արձանագրել. միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ-երկրները, "երես են տվել" ու "տալիս" Բաքվին, իսկ վերջինս էլ ավելի է լկտիանում:

Ադրբեջանի նման լկտիացած կառավարության հետ բանակցություններում առաջընթաց լինել չի կարող:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը բեկում չի արձանագրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ միայն ադրբեջանական իշխանությունների հանցագործ վարքագծի ու խորհրդարանական առաջիկա ընտրություններով պայմանավորված ապակառուցողական կեցվածքի պատճառով, այլև այն պատճառով, որ բանակցություններում բեկման համար նախագահների նախորդ հանդիպմանը պետք է գոնե ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվեր, ինչը տեղի չի ունեցել»:

Վահան Դիլանյան

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը