Լրահոս

27.10.2010 10:49


ԱՄՆ–ում օրինականացնում են մարիխուանան

ԱՄՆ–ում օրինականացնում են մարիխուանան

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մեկ միլիոն դոլար է զոհաբերել Կալիֆորնիայի նահանգում մարիխուանայի օրինականացման համար հանրաքվեի կազմակերպման ու անցկացման նպատակով։

«Մարիխուանայի վերահսկումը և հարկումը կօգնեն խնայել միլիարդավոր դոլարներ, որոնք այժմ ծախսվում են դրա տարածումը կանխելու և մարդկանց բանտերում պահելու համար։ Սա նաև կօգնի նվազեցնել հանցագործության մակարդակը, բռնությունը և կոռուպցիան, որը կապված է թմրամիջոցի ապօրինի շրջանառության հետ։ Այս ամենի հետ մեկտեղ ոստիկանությունը կկարողանա կենտրոնանալ ավելի ծանր հանցագործությունների վրա»,-հայտարարել է Սորոսը։

 

Այս խորագրի վերջին նյութերը