Լրահոս

04.09.2016 16:51


Ձորաղբյուրի պահածոների գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Ձորաղբյուրի պահածոների գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանի չշահագործվող պահեստում այրվում է կենցաղային աղբ (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 14.13-ին:

Այս խորագրի վերջին նյութերը