Լրահոս

04.09.2016 21:25


Վանաձորում ական է հայտնաբերվել

Վանաձորում ական է հայտնաբերվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.11-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5/1 հողատարածքում հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սակրավորների տեղազննության արդյունքում հայտնաբերվել են 2 КС-19 տեսակի զինամթերք:

Զինամթերքն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա. աշխատանքները կվերսկսվեն ս.թ. սեպտեմբերի 5-ին:

Այս խորագրի վերջին նյութերը