Լրահոս

05.09.2016 08:17


Եղեգնաձորցին գնացել է հանդամաս և չի վերադարձել

Եղեգնաձորցին գնացել է հանդամաս և չի վերադարձել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.44-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքացին` 1962 թ. ծնված Ռ. Հ.-ը առավոտյան մեկնել է «Մեշա» կոչվող հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01.30-ին, մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել առավոտյան:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 03.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռ. Հ.-ը գտնվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում:

Այս խորագրի վերջին նյութերը