Լրահոս

05.09.2016 07:22


Կարենիս գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում քաղաքացի է կորել

Կարենիս գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում քաղաքացի է կորել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.49-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում քաղաքացի է կորել:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կորել է 1984 թ. ծնված Կ. Հ.-ը:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 22 փրկարար, 5 ոստիկան և 15 քաղաքացի:

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 07.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կ. Հ.-ը վերադարձել է տուն:

Այս խորագրի վերջին նյութերը