Սերժ Սարգսյանի նախագահության շրջանին բնորոշ են անորոշությունը, անկայունությունը, ցնցումները և բացասական շոկերը:
2008-ին հաջորդած շրջանին բնորոշ է նաև այն, որ Հայաստանի անկման, արտաքին ոլորտում ու ռազմական դաշտում ունեցած անհաջողությունների համապատկերին ֆինանսական առումով լուրջ առաջընթաց է գրանցվել Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի մոտ: Պարզ ասած՝ սրանք փող են աշխատել մեր երկրի հետընթացի հաշվին:
Այս ամենը մարսելու համար Բ26-ը քաղաքական ու լրատվական դաշտը լղոզել է և ստեղծել «Գեբելսյան» քարոզչամեքենա, որի մաս են կազմում «անկախ» լրատվամիջոցները, «թունդ ընդդիմադիր» քաղաքական գործիչները, «փորձագետները» և նմանատիպ այլ դեմքեր: Սրանց հիմնական գործը Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին ընդդիմանալն է: Ճիշտ է, «Գեբելսյան» քարոզչամեքենան քննադատությունից դուրս չի թողնում նաև Սարգսյանին, բայց դա ընդամենը ժանրի կանոնների շրջանակներում է արվում:
Փորձ է արվում նաև Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես զոհ և զերծ պահել պատասխանատվությունից:
Սերժական քարոզչամեքենան տարիներ շարունակ օգտագործում է հետևյալ կոդերը՝ «Հայաստանում տնտեսական անկում կա, բայց Սարգսյանը մեղք չունի, քանի որ անկման պատճառը միջազգային տնտեսական ճգնաժամն է», «Մենք Ղարաբաղի ճակատում կորուստներ ունեցանք, բայց Սարգսյանը մեղք չունի. սաղ էդ ռուսներն են մեղավոր», «Հայաստանում աղքատությունն աճում է, և մարդիկ արտագաղթում են, բայց Սարգսյանը մեղք չունի. սաղ էդ օլիգարխներն են մեղավոր» և այլն:
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանն անմիջական պատասխանատվություն է կրում և՛ ներքին, և՛ արտաքին, և՛ ռազմական ոլորտում արձանագրված բացասական արդյունքների համար:
Տնտեսական ու սոցիալական դաշտում տիրող վիճակը «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ուղղակի հետևանք է: Որքան էլ սերժական մամուլը ցանկանա ներկայացնել, որ պատճառն արտաքին ազդեցություններն էին, դա այդպես չէ:
Եթե միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքով պղնձի և մոլիբդենի գներն ընկան, ու Հայաստան ավելի քիչ արտարժույթ մտավ այդ մասով, ինչպես նաև պակասեցին դրսից ուղարկվող տրանսֆերտներնի ծավալները, ապա այդ ամենը փոխհատուցվել է արտաքին պարտքի ավելացմամբ: Այսինքն՝ Հայաստան մտնող գումարները 2008-ից հետո ոչ թե պակասել են, այլ ավելացել, հետևաբար տնտեսական անկումը հնարավոր չէ կապել ֆինանսական ներհոսքի կրճատմամբ: Ուրիշ հարց է, որ արտաքին վարկը, մեղմ ասած, անարդյունավետ է օգտագործվել:
«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ձգտումն է, որ փոշիացրել է մեր հնարավորությունները, նպաստել արտագաղթին, կտրուկ ավելացրել աղքատների թիվը, կրճատել ներդրումների ծավալը և, ի վերջո, թուլացրել բանակը:
Ապրիլյան չորսօրյա մարտերում արձանագրված արդյունքները նույնպես «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու հետևանք են:
Մի խոսքով, Հայաստանի բոլոր խնդիրներն առավելապես ներքին ծագում ունեն: Հասցեն հայտնի է՝ Բաղրամյան 26: Ֆիլմի «հերոսի» անունն էլ է հայտնի:
Վառոդի տակառի հասցեն հայտնի է՝ Բաղրամյան 26

Կորյուն Մանուկյան