Լրահոս

27.10.2010 11:20


ՀՀ ԱՆ. «Դրանցից որևէ մեկն առկա չէ»

ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

Ըստ որոշ լրատվամիջոցների անհիմն տեղեկատվության, ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունների բյուրոյի Երևան ժամանած խումբն իբր թե ուսումնասիրություններ է անելու Հանրապետության նոտարական գրասենյակներում' պարզելու ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի կապերը Հայաստանի Հանրապետության հետ։

Միանշանակ հայտնվում է, որ որևէ իրավապահ մարմնից, այդ թվում' օտարերկրյա իրավապահ կառույցից, վերը նշված հարցադրման առնչությամբ նմանաբնույթ պահանջ չի ստացվել։ Իսկ այլ կերպ, նոտարական գործողությունների գաղտնիության սկզբունքը հիմք ընդունելով, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը (5-րդ հոդված)' դատախազին, դատարանին, քննիչին կամ հետաքննության մարմնին նոտարական գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեներ կամ բնօրինակներ տալն արգելում է։ Ընդ որում, պահանջը բավարարվում է, եթե այդ իրավասու պաշտոնատար անձանց վարույթում է գտնվում հիշյալ տեղեկատվությանն առնչվող կոնկրետ քաղաքացիական և քրեական գործ, կամ, եթե վերջիններս' միջազգային համաձայնագրերին համապատասխան կատարում են քննչական կամ դատական հանձնարարություններ։

Տվյալ դեպքում դրանցից որևէ մեկն առկա չէ։

 

Այս խորագրի վերջին նյութերը