Լրահոս

05.09.2016 19:14


«Այգետուն» կոչվող հանդամասում այրվել է 1000 քմ խոտածածկույթ և 10 հակ անասնակեր

«Այգետուն» կոչվող հանդամասում այրվել է 1000 քմ խոտածածկույթ և 10 հակ անասնակեր

Սեպտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում՝ «Այգետուն» կոչվող հանդամասում այրվել է 1000 քմ խոտածածկույթ և 10 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ ամառանոցների մոտակայքում՝ 2.5 հա խոտածածկույթ, Բյուրեղավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3 հա, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ մարզպետարանի դիմաց՝ 5000 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում՝ 100 քմ, Սարալանջ փողոցում՝ գերեզմանատանը հարակից տարածքում՝ 150 քմ, Եղվարդ քաղաքի Հ. Շիրազի թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6 տան բակում՝ 500 քմ, Չարենցավան քաղաքի հիվանդանոցի հետնամասում՝ 500 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ 2000 քմ, Շիրակի մարզի Գուսաննա գյուղի հրաձգարանի մոտակայքում՝ 20 հա ցորենի հնձած արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը