Բնակարանների բաշխման վիճակահանություն և հավաստագրերի հանձնում Գյումրիում
Աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովը' ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի ղեկավարությամբ, երեկ Գյումրիում կայացած նիստում որոշեց թվով 96 գյումրեցի անօթևանների համար դեկտեմբերի 19-ին անցկացնել 1-ին փուլով բաշխվող բնակարանների վիճակահանություն: Վիճակահանությունը անձամբ կատարելու են բնակարան ստացող անօթևանները: Հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում հաշմանդամ ունեցող անօթևանների համար, իրենց ցանկությամբ, կկատարվի առանձին վիճակահանություն' շենքերի առաջին հարկի համար:
«Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից կառուցված 2 շենքերի 96 բնակարաններից վիճակահանվելու են՝
1 սենյականոց 40,
2 սենյականոց - 32,
3 սենյականոց - 24 բնակարան:
Վիճակահանությունը տեղի է ունենալու հրապարակային, մասնակցությամբ' ՀՀ Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի, ՀՀ ԱԺ պատգամավորներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Իսկ դեկտեմբերի 23-ին Գյումրիում սպասվում է անօթևաններին բնակարանների հաստատման մասին հավաստագրերի և բանալիների հանձման արարողությունը, որին հավանաբար կմասնակցի նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը:
Հավաստագրերը ստանալուց հետո միայն անօթևաններին հնարավորություն կտրվի այցելել իրենց նորակառույց բնակարանները: Նշենք, որ հավաստագրերում լինելու է նաև մի պայման, ըստ որի բնակարան ստացած անօթևանները պարտավորվելու են 2 ամսվա ընթացքում ազատել իրենց ժամանակավոր կացարանների տարածքները, դրանից հետո միայն օրդերավորվելու են հատկացված բնակարանները:
ՀՀ քաղաքաշինության նախարարի որոշմամբ անօթևանների կողմից ժամանակավոր կացարաններից տարածքները ազատելուն վերաբերվող տեղեկանքների տրամադրման իրավասությունը տրվել է «Գլենդել Հիլզ»-ին, նախկինում այդ իրավասությունը պատկանում էր Գյումրու քաղաքապետարանին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ