Լրահոս

05.09.2016 18:50


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 2-3 աստիճանով

ՀՀ տարածքում՝

Սեպտեմբերի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 7-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 6-ին էապես չի փոխվի, 7-8-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝

6-7-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն և քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.60C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.00C

Այս խորագրի վերջին նյութերը