Լրահոս

05.09.2016 17:40


Գուլպայի միջից հանել և գետին է նետել թմրանյութը

Գուլպայի միջից հանել և գետին է նետել թմրանյութը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 3.40-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ի.-ին, որը ձեռքի պայուսակը նետել է գետին: Նա գուլպայի միջից հանել և գետին է նետել նաև պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված փաթեթ:
Պայուսակից հայտնաբերվել է 5,76 գ ափիոնանման կոշտ զանգված, 1,5 մլ ապակե 2 սրվակով հեղուկ և ներարկիչի չօգտագործված 9 ասեղ, իսկ գրպանից՝ 1 ներարկիչ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը