Լրահոս

05.09.2016 15:04


Առեղծվածային դեպք Երևանում. ՌԴ դեսպանատան լոգարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի

Առեղծվածային դեպք Երևանում. ՌԴ դեսպանատան լոգարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի

Սեպտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեսպանատուն են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը հանդիսանում էր ՌԴ քաղաքացի, 52-ամյա Անդրեյ Սմիռնովը։ Նա ժամանակավորապես բնակվում էր դեսպանատանը և նրա դին հայտնաբերվել է լոգարանում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը