Լրահոս

06.09.2016 18:07


Ամերիկյան դեսպանատան մոտ այրվել է 100 խմ խոտածածկ տարածք

Ամերիկյան դեսպանատան մոտ այրվել է 100 խմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Կարմիր բլրի գերեզմանատանն այրվել է խոտածածկույթ (20 քմ) և ծառի ճյուղեր, Ամերիկյան դեսպանատան մոտակայքում` 100 խմ, Մուշավանի ամառանոցների մոտակայքում` 6 հա խոտածածկույթ և 10 պտղատու ծառ, Նորագյուղ թաղամասի թիվ 13 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում` 100 խմ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի մոտակայքում` 20 քմ, «Աղի կոմբինատ» ՓԲԸ-ի մոտակայքում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 1 հա, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին՝ 2 հա, Արարատի մարզի Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին՝ 2000 քմ, Ոստան գյուղի 7-րդ փողոցում՝ 6000 քմ, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում՝ 6 հա, Սոլակ գյուղի հանդամասերում` 6000 քմ, Զառ գյուղի սկզբնամասում՝ 50 հա խոտածածկույթ և ջերմահարվել 40 պտղատու ծառ, Մրգաշեն գյուղում` 3 հա, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 1500 քմ, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 7000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի N զորամասի կրակակետի տարածքում՝ 30 հա, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հանդամասում՝ 4 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Աղասաֆի» կոչվող հանդամասում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը