Լրահոս

06.09.2016 08:14


Հրազդանում հայրը դանակահարել է 7-ամյա որդուն մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին

Հրազդանում հայրը դանակահարել է 7-ամյա որդուն մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին

Սեպտեմբերի 5-ին, վենդետա-դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 130 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 38-ամյա Վանիկ Սարգսյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վ. Սարգսյանը հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամասում գտնվող Էլեկտրաէներգիայի բաշխիչ կայանի մոտից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վ. Սարգսյանին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 53 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանը, ում ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում կարողացել են հայտնաբերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժին: Այս պահին Վ. Սարգսյանը գտնվում է հիվանդանոցի վիրահատարանում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Վ. Սարգսյանն այս տարվա հուլիսի 4-ին ոչ սթափ (խմած) վիճակում վրաերթի էր ենթարկել Գ. Խամփերյանի երեխային՝ 7 տարեկան Արմեն Խամփերյանին, ով տեղում մահացել էր:

Հուլիսի 28-ին խմած վարորդի փաստաբանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որպեսզի դատարանը ազատ արձակի նրան, ինչը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից բավարավել էր և նա ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ողբերգական վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում՝ «Վեվ» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկել 7-ամյա Արմեն Խամփերյանին: Երեխան տեղում մահացել էր, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել էին ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել ճիվաղի նկատմամբ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը