Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը բացակայում էին
Այսօր ՀՀ ԱԺ այգում տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկներ են դրել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գրետա մայրիկը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, Ռիմա Դեմիրճյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները և այլոք:
Թեև ՀՀ ԱԺ-ի կողմից հրավերը եղել է, բայց հարգանքի այս արարողությանը չեն մասնակցել Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը:
Խորհրդարանի աշխատանքները սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է.
-Այսօր լրանում է 1999թ. հոկտեմերյան քստմնելի ոճրագործության 11-րդ տարեդարձը, ոճրագործություն, որ առաջին հերթին ոտնձգություն էր ոչ միայն պետական քաղաքական ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլև հարված պետականության ողնաշարին: Ողբերգական իրադարձությունների հետևանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակների, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ ազնվորեն ծառայեցին հասարակությանը, ովքեր ունեին բազում ծրագրեր և դրանք իրականացնելու հաստատակամություն:
7or.am