Լրահոս

06.09.2016 18:35


Հրդեհ է բռնկվել Վայքում

Հրդեհ է բռնկվել Վայքում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.58-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 9 տան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02-ին, մարվել՝ 12.20-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ և տանիքում պահեստավորված աթար՝ մոտ 3 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը