Լրահոս

06.09.2016 19:16


«Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից մոտոցիկլետ է գողացել

«Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից մոտոցիկլետ է գողացել

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկը 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտոցիկլետը վարելու նպատակով վերցրել է, որից հետո սեպտեմբերի 5-ին, ժամը 1.30-ին, վերադարձրել տիրոջը:


Այս խորագրի վերջին նյութերը