Լրահոս

17.12.2009 12:33


Ա. Զեյնալյանը դատախազության անգործության հարցը վիճարկելու է դատարանում

Ա. Զեյնալյանը դատախազության անգործության հարցը վիճարկելու է դատարանում

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը ստանձնել է մարտի 1-ի ինը զոհերի հարազատների շահերի պաշտպանությունը։ Նրա ներկայացմամբ՝ դեկտեմբերի 9-ի դրությամբ, կազմվել են բողոք-դիմումներ, որոնցով վիճարկվում է մարտի 1-ի զոհվածների գործով հարուցված քրեական գործի անգործության իրավաչափությունը։ Ա. Զեյնալյանը նշել է, որ դեկտեմբերի 10-ին այդ դիմումները ներկայացվել են դատախազություն։ Վերջինիս, ըստ օրենքի,  երեք օրվա ընթացքում պետք է համապատասխան պատասխան տար։ Բանախոսը նշել է, որ մինչ օրս դատախազությունը չի ներկայացրել ոչ մի պատասխան ինչն, ըստ նրա, վկայաում է, որ դատախազությունը ևս մատնված է անգործության։ Բողոք- դիմումներումներում նշված է նաև, որ մինչև այսօր մարտի 1-ի սպանությունների բացահայման հարցում ոչ մի քրեական գործ չի հարուցվել։ Արտակ Զեյնալյանն ասել է, որ իրենք պատրաստվում են առաջին ատյանի դատարանում վիճարկել հետաքննական մարմնի և դատախազության անգործությունը՝ ավելացնելով, որ գնալու են մինչև վերջ ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը