Լրահոս

06.09.2016 20:33


Թիվ 67 երթուղու ավտոբուսում դրամապանակ է գողացել

Թիվ 67 երթուղու ավտոբուսում դրամապանակ է գողացել

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 1973 թ. ծնված Արմենուհի Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկի քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը