Լրահոս

17.12.2009 13:06


Արա Սարգսյան. «Լյուդմիլա Սարգսյանը քաղաքականությունից հեռու մարդ է»

ՍԴՀԿ-ի շուրջ ծավալված վերջին զարգացումների տեսանկյունից  կուսակցության գործելավոճի և Լյուդմիլա Սարգսյանի վերաբրեյալ «7օր»-ին կարծիքներ է հայտնել ՍԴՀԿ Գյումրու «Արագած» կառույցի նախկին ատենապետ Արա Սարգսյանը:

Նշենք, որ «Արագած» կառույցը լուծարավել է 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ կուսակցության կենտրոնական վարչության և տեղի կառույցի ատենապետի միջև եղած տարաձայնությունների պատճառով:

Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք՝ ինչ է կատարվում իր նախկին կուսակցությունում, Արա Սարգսյանը պատասխանել է. «Ճիշտն ասած՝ լրատավամիոցներով եմ լսել, ինձ անընդհատ Ամերիկայից զանգում են, սակայն չեմ պատասխանում, չեմ ուզում խառնվել: Ես ոգևորված ընդունվեցի այդ կուսակցությունը, սակայն իմ պատկերացումներին չհամապատասխանեց նրանց գործելաոճը: Իրենք չէին սիրում գործ անող մարդկանց, չեն ուզում արած լավ բաները տեսնել: Ես էլ վիրավորված՝ թողեցի ու դուրս եկա, և մարզային կառույցը լուծարվեց»:

«Իսկ ի՞նչ կարծիք ունեք Լյուդմիլա Սարգսյանի մասին, և վերջինիս՝ որպես ՍԴՀԿ ատենապետի գործելաոճը իրեն գոհացրե՞լ է» հարցի վերաբերյալ «Արագած» կառույցի նախկին ատենապետը նշել է. «Ես Լյուդմիլա Սարգսյանի հետ նորմալ աշխատել եմ: Սակայն ես չգիտեմ, թե էդ կնը որտեղից եկավ. նա կուսակցական գործիչ չէ, քաղաքականությունից էլ հեռու մարդ է: Նախկին ատենապետ Ջորջ Հակոբյանը բերեց ու ինքը գնած Ամերիկա: Վերջը էս էր լինելու»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը