Լրահոս

06.09.2016 16:30


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14.25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և անկողնում հայտնաբերել անձը չպարզված, մոտ 60 տարեկան կնոջ դի:

Այս խորագրի վերջին նյութերը