Լրահոս

17.12.2009 13:31


Գևորգ Պերկուպեկյանը և՛ հեռացվել է ՍԴՀԿ–ից, և՛ ատենապետ է ընտրվել

Գևորգ Պերկուպեկյանը և՛ հեռացվել է ՍԴՀԿ–ից, և՛ ատենապետ է ընտրվել

-Այդ համագումարը անօրինական էր, և ես մինչ այսօր ատենապետ եմ,-«Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողներին հայտնել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և հավելել:-Եթե որևիցե մեկը կհամարձակվի հանդես գալ որպես hայաստանյան վարիչ մարմնի անդամ կամ որպես ատենապետ, նա կկանգնի ուղիղ դատարանի առջև, իսկ հունվարի 9-ից հետո օրինական ատենապետ կլինի, և նորից կկանգնեն դատարանի առջև, եթե նորից կփորձեն վիճարկել այդ փաստը։

Նա նաև նշել է, որ ՍԴՀԿ վարչության դեկտեմբերի 16-ի նիստի համաձայն` Գևորգ Պերկուպեկյանը, Արսեն Կուպելյանը և Նարեկ Գալստյանը հեռացվել են կուսակցությունից։ Սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՍԴՀԿ արտակարգ համագումարում կուսակցության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպեկյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը