Լրահոս

06.09.2016 17:51


Գյումրիում պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը հավանական է՝ տեղափոխվի հիվանդասենյակ

Գյումրիում պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը հավանական է՝ տեղափոխվի հիվանդասենյակ

Շուրջ տասը օր առաջ Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակում առկա է զգալի դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:

Այս խորագրի վերջին նյութերը