Լրահոս

06.09.2016 17:50


Գյումրու Վարպետաց փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Գյումրու Վարպետաց փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Գյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում հնչած պայթյունից տուժել է 3 մարդ։

Տուժածները 50, 48 և 23–ամյա տղամարդիկ են, ովքեր ստացել են 1-ին և 2-րդ կարգի այրվածքներ և այս պահին հետազոտվում են: Նրանցից Սամվել Մելքոնյանի վիճակը համեմատաբար ավելի թեթև է, միայն ձեռքերն են վնասվել, իսկ Անդրանիկ Հարությունյանի մոտ վիճակը ծանր է։

Այրվել է տան խոհանոցի և միջանցքի հատվածը, ինչպես նաև տան մի հատվածի պատուհաններն են ամբողջովին վնասվել։

Համաձայն նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը