Լրահոս

07.09.2016 08:35


Հայկավան գյուղում բնակելի տուն է այրվել

Հայկավան գյուղում բնակելի տուն է այրվել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.15-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.48-ին, մարվել՝ 14.12-ին:

Այրվել է սեղան, հեռուստացույց, 2 աթոռ, բազմոց և 2 բազկաթոռ:

Այս խորագրի վերջին նյութերը