Լրահոս

27.10.2010 12:53


ԱԺ խմբակցությունների ղեկավարները Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հեռացել են խորհրդակցելու

ԱԺ խմբակցությունների ղեկավարները Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հեռացել են խորհրդակցելու

Հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ առանձնացել են խորհրդակցության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ խորհրդակցություն է հրավիրելու «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագծը քննարկելու համար:

Քիչ առաջ, խորհրդակցությունը դեռ չավարտված, Հ.Աբրահամյանի սենյակից մռայլ և նյարդայնացած դուրս է եկել Վ.Հովհաննիսյանը և հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը