Տիգրան Կարապետյան. «Խաղից դուրս են եկել մի քանի կուսակցություններ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ձգտելու է թույլ չտալ, որ այս ընտրություններին ընտրակաշառք բաժանվի, և կօգտագործի իր լծականերն իր տեղերն ապահովելու համար։
-Նույն ՀՀԿ-ն «Դաշնակցությունը», «Ժառանգությունը» ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը փողով են միշտ ձայներ հավաքել։ Այս անգամ ունենլով մրցակից՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՀԿ-ն կփորձի զրկել այդ հնարավորությունից բոլորին։ Եթե օրենքի ուժով արգելի, շատ դժվար կլինի նրանց բոլորի համար։ Իսկ ինքը անցնելու խնդիր չի ունենա, որովհետև տեղական և կենտրոնական բոլոր իր ռեսուրսներն օգտագործելու է։ Ինքն ունի քաղաքապետ, որը պետք է ամբողջ ռեսուրսն օգտագործի, ունի վարչապետ իր կուսակցությունից։ Դա քիչ չէ։ Եթե դրան գումարենք հինգ հարյուր հազար մահացածների թիվը, ապա իքնը կարող է ապահովել իր տեղերը։ Իսկ ինչպե՞ս են ապահովելու մյուսները։ Իրենք սովոր են գումար բաժանել, և ինչու չէ, իրենց նախարարություներում, իրենց օբյեկտներում, հիմնարկներում ժողովորդին ուղղորդել ընտրության հարցում։ Մենք խնդիր չունենք, մենք վսահված անձ չենք ունենում, բայց այդքան ձայն ենք հավաքում,-ընդգծել է նա։
Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ՀՅԴ-ն լացելով ամեն ինչ ստանում է՝ հեռուստատեսություն, փող, տարածքներ, իսկ «Ժառանգությունն» էլ «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագծով ուզում է նախընտրական PR անել, իբրև թե ինքը շատ ազգայնական է։
-ԲՀԿ-ն ևս խնդիրներ կունենա, որովհետև մրցկացում է ՀՀԿ- ի հետ, և իշխանությունը կձգտի իր ներուժը օգտագործելով ճնշել ԲՀԿ-ին, ու ԲՀԿ-ն էլ կունենա կորուստներ,-հավելել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ուժերը 2012թ. կմտնեն խորհրդարան՝ Տիգրան Կարապետյանն ասել է.
-Ես կարող եմ ասել, որ մեր կուսակացությունն անպայման կլինի։ Եթե խաղից դուրս են եկել մի քանի կուսակցություններ, արդեն մեր գործը հեշտացել է, որ չկա ՕԵԿ-ը, «Ազգային միաբանությունը»։ Ժողովուրդն այսօր կա՛մ կոալիցիոն ուժերին, կա՛մ ընդդիմությանը պետք է ձայնը տա, իսկ եթե չի սիրում կոալիցիոն ուժերին ու ընդդիմությանը, ո՞ւմ է տալու. մենակ մեզ։ Այլընտրանք չկա։
Նշենք նաև, որ Տիգրան Կարապետյանը չի բացառել համագործակցությունը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ։

7or.am