Լրահոս

17.12.2009 14:01


Գ. Սահակյան. «ՀՀԿ-ն իր քաղաքականությունը չի փոխելու»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամփոփել է 2009 թ.։ Ըստ նրա, անցնող տարում քաղաքական դաշտում միմյանց հակադիր և ծայրահեղ երկու մոտեցում կար՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պնդում էին,  որ Հայաստանը կործանվում է, իսկ իշխանական գործիչները, չափազանցնելով ներկայացնում էին լուրջ հաջողություններ։ Ըստ Գալուստ Սահակյանի դա այդպես չէ։ Մասնավորապես, նա նշել է, որ  2009թ. կենսամակարդակը չի բարձրացել: Սակայն պետությանը հաջողվել է դիմակայել լուրջ մարտահրավերներին։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության ձեռքբերումներին և բացթողումներին՝ ըստ ՀՀԿ պատգամավորի դիվանագիտությունը հաղթանակներ չի արձանագրում, այլ արդյունքներ: Ըստ այդմ, տարին ռիսկային էր, սակայն արդյունավետ, իսկ Հանրապետականն իր քաղաքականությունը չի փոխելու։

Այս խորագրի վերջին նյութերը