Լրահոս

08.09.2016 08:07


25-ամյա երիտասարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել` մինչ այդ զանգահարելով ընկերոջը

25-ամյա երիտասարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել` մինչ այդ զանգահարելով ընկերոջը

Սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ` ձորակում, հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Ա.Կ-ի դին:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ երիտասարդն ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է ընկերոջը և հայտնել, որ ինքը դիմում է այդ քայլին:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը