Լրահոս

27.10.2010 13:24


Տ. Կարապետյան. «Կենտրոնամետ լինելը վտանգավոր է այսօր Հայաստանում»

Տ. Կարապետյան. «Կենտրոնամետ լինելը վտանգավոր է այսօր Հայաստանում»

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՌԱՀ-ի հայտարարած՝ թվային հեռարձակման 18 կապուղիների մրցույթին, որտեղ թիվ 8 մայրաքաղաքային (երիտասարդական) կապուղու համար հայտ են ներկայացրել «ԱԼՄ Հոլդինգ» ՍՊԸ -ն և «Երևան ՀԸ» ՓԲԸ-ն, ասել է, որ այն քաղաքական ուժին,  որն ինքն է ներակայացնում և որի գաղափարը կենտրոնամետությունն է, փորձում են գցել մրցակցության մեջ։

-Մենք գիտենք, որ կան հեռուստաընկերություններ, որոնք որոշակիորեն սատարում են այս կամ այն ուժին։ Կա Դաշնակցության, ԲՀԿ-ի հեռուստաընկերություն, բայց մենք ունենք մրցակից, և ես համարում եմ, որ կենտրոնամետ լինելը վտանգավոր է այսօր Հայաստանում, որովհետև բևեռացվածություն կա՝ երկու թև՝ իշխանական և ընդդիմադիր։ Մնացածը  սպասարկում են, և անկախ, անկառավարելի ուժը, որը ներկայացնում է «Ժողովրդական կուսակցությունը» և որի նախագհը նաև ղեկավարում է հեռուստաընկերությունը,  անհանգստացնում է շատերին այն  առումով, որ չգիտեն ոնց անեն, որ օպտիմիզացնեն մեր կուսակցությունը,-ասել  է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ իրենք ամենաանշառ կապուղին են ընտրել՝ երիտասարդական մայրաքաղաքայինը, որ մրցակից չունենան, բայց պայմանավորված տարբերակով՝ ամեն ինչ արվել է, որ ևս մեկը դիմի այդ կապուղու համար։

Նրա խոսքերով՝ իրենք հիմա մոտ 3-4 մլն դրամի բիզնես ծրագիր են ներկայացրել և այսօր արդեն ունենալով նաև թվային հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկա ու տաղավարներ՝ կարող են 11 հեղինակային հաղորդում հեռարձակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը