Լրահոս

27.10.2010 13:30


Թուրքերը Հայաստանում ասուլի՞ս են հրավիրելու

Թրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլևիչն ու անդամները պատրաստվում են հոկտեմբերի 28-ին այցելել Հայաստան:

«Հայ և թուրք երիտասարդներն այլևս սահմանների հետևում չեն թաքնվում: Համարձակորեն դուրս են գալիս ասպարեզ և բացականչում, թե սահմանը պետք է բացվի: Անձամբ ես հոկտեմբերի 28-ին իմ թիմի հետ մեկնելու եմ Երևան»,-հայտարարել է թուրք քաղաքական գործիչը՝ ավելացնելով, թե Երևանում մամուլի ասուլիս են կազմակերպելու և իրենց առաջարկներն են ներկայացնելու հայ հանրությանը:

-Հանդիպում ենք խնդրելու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից և նրան խնդրելու ենք արձագանքել մեր առաջարկներին: Այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ենք ներկայացնելու հայ հանրության տեսակետները: Հանդիպելու ենք նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ: Այսպես ասած՝ դուռ չի մնալու, որ չթակենք,-ասել է նա:

 

Այս խորագրի վերջին նյութերը