Լրահոս

08.09.2016 12:05


Սեպտեմբերի 17–ը ևս ոչ աշխատանքային է լինելու

Սեպտեմբերի 17–ը ևս ոչ աշխատանքային է լինելու

ՀՀ կառավարության նախորդ նիստի ընթացքում հայտարարվել էր, որ սեպտեմբերի 12-ը լինելու է ոչ աշխատանքային օր` կապված Սբ. Խաչվերաց տոնին հաջորդող օրը ննջեցյալների շիրիմներ այցելելու հետ, և դրա փոխարեն աշխատանքային էր լինելու սեպտեմբերի 17-ը։

Սակայն այսօր՝ սեպտեմբերի 8–ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում, աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ սեպտեմբերի 17–ը կրկին ոչ աշխատանքային է լինելու, քանի որ դրան հաջորդող օրը ՏԻՄ ընտրություններն են։ Այդ կապակցությամբ որոշում է կայացվել այդ աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 24:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը