Լրահոս

27.10.2010 13:39


Տիգրան Կարապետյան. «Դմիտրի Մեդվեդևը ձգտում է ստորագրություն վերցնել երկուստեք»

Տիգրան Կարապետյան. «Դմիտրի Մեդվեդևը ձգտում է ստորագրություն վերցնել երկուստեք»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Ռուսաստանի Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Կարապետյանը հայտնելով իր սպասելիքներն այդ հանդիպումից՝ ասել է.

-Զուտ գործընթացի վերաբերյալ ոչ մի ակնկալիք չկա։ Ես համոզված եմ, որ Իլհամ Ալիևը չի տա այն, ինչ մենք ենք ցանկանում, մենք էլ չենք տա այն, ինչ որ ուզում է Ալիևը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ Դմիտրի Մեդվեդևը, ձգտում է ամրագրել այսօրվա  դիրքերը և, փաստորեն, ստորագրություն վերցնել երկուստեք, որ չի լինի պատերազմ։

Անդրադառնալով այն հարցին, որ այսօր Աստրախանում նաև Հեյդար Ալիևի արձանի բացումն է լինելու՝ Տիգրան Կարապետյանն  ասել, թե շատ տրամաբանական կլիներ, որ մեր ղեկավարները պահանջեին հանդիպումն այլ քաղաքում անցկացնել։

-Հաշվի առնելով, որ մեր իշխանավորները մեծ հաճույքով կատարում են տարբեր պետություների տարբեր պահանջներ, օրինակ Իրանում լաչակ են կապում (այնքան էլ սազում է մեռածներին, ոնց որ ծնվել են այդ գլխաշորով։ Հրանուշ Հակոբյանին չե՞ք տեսել այդ գլխաշորով. այնպես էլ ժամանակակից գույն էր՝ փիրուզագույն)՝ ես համարում եմ, որ մենք  էլ պետք է սկզբունքային լինենք,-նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը