Խմբակցությունները ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ համաձայնության չեն եկել
Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում ավարտվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և խմբակցությունների ղեկավարների միջև ԼՂՀ ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագծի քննարկումը:
«Որևէ համաձայնության եկա՞ք» լրագրողների հարցին ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել, թե եթե մինչև վաղը ժամը 12:00-ն որևէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, ապա օրինագիծը քվեարկության կդրվի:
Նրա խոսքերով՝ համաձայնություն տակավին չկա.
-Բոլորն ուզում են այս համազգային խնդիրն ընդհանուր հայտարարով լուծել, բայց քաղաքական կամք է անհրաժեշտ՝ խիզախության և միասնության իրական սահմանում: Թեև չի երևում, հույս ունենք, որ վաղը մինչև 12-ը լուծում կգտնվի, և մենք համախոհական ձևով առաջ կգնանք: Բոլոր դեպքերում, մենք պատրաստ ենք քվեարկության,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

7or.am