Լրահոս

17.12.2009 14:36


ՍԴՀԿ մամլո դիվանի հայտարարությունը

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին  Ծաղկաձորում տեղի ունեցավ ՍԴՀԿ Հայաստանի կառույցի արտահերթ 7-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին կուսակցության բոլոր գործող կառույցները,

1.«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

2. «Հայկ Բժշկյանց» վետերանների միություն

3. Կապանի «Աղասի» մասնաճյուղ

4. Վանաձորի «Արչիլ Գորկի» երիտասարդական միություն

5. Արմավիրի «Մեծն Մուրադ» մասնաճյուղ

6.Արմավիրի մարզային կառույց

7.Մեղրիի «Փարամազ» մասնաճյուղ

 Բազմակողմանիորեն քննարկելով կազմակերպության մեջ ձևավորված բարոյահոգեբանական միջավայրը, ինչպես և ներկուսակցական հարաբերություններում գործող վարչության որոշ անդամների որդեգրած ուղեգիծը, համագումարը գտավ, որ ՍԴՀԿ Հայաստանի կառույցի ատենապետին վերապահված գործառույթներն 2004 թ-ից իրականացրած Լյուդմիլա Սարգսյանը դրսևորել է անթույլատրելի կամայականություններ'

1.    մեկուսացրել և չեզոքացրել է բազմաթիվ կուսակցական ընկերների և կուսակցական մասնաճյուղեր

2.    Գուրգեն Եղիազարյանի հետ համատեղ ներկուսակցական խոհանոցի խնդիրները  զանգվածային լրատվամիջոցներով շրջաբերման առարկա է դարձրել

3.    ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության անդամներին մամուլով հանիրավի և կեղծ մեղադրանքներ է ներկայացրել

4.    զլմ-ներով կուսակցական ընկերների հասցեին թույլ է տվել անձը վիրավորող արտահայտություններ

Նշված դրսևորումները համագումարը գնահատում է ոչ միայն որպես կուսակցության կանոնադրության կոպիտ խախտումներ, այլ ամբողջականության մեջ վերցրած' որպես հակակուսակցական գիծ, որը մեծ վնաս է հասցրել համասփյուռ հնչակյան շարժմանը:

Հաշվի առնելով վերը բերված իրողությունները' ինչպես և ՍԴՀԿ Հայաստանի տարածքային կառույցների բացարձակ մեծամասնության կողմից Լ. Սարգսյանին գրավոր անվստահություն հայտնելու փաստը' համագումարը որոշեց Լյուդմիլա Սարգսյանին և Գուրգեն Եղիազարյանին հեռացնել ՍԴՀԿ շարքերից:

Համագումարը ուժը կորցրած է հայտարարում 2004 թ.-ից Լյուդմիլա  Սարգսյանի կողմից ընդունված վտարման, լուծարման ու կասեցման մասին որոշումները:

Համագումարում տեղի ունեցան նոր վարչության կազմի ընտրություններ, որոնց վրա համագումարի կողմից դրվեց «ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լ. Սարգսյանի  հակակուսակցական գործունեության արդյունքում առաջացած անարդարություններն ու սխալները  ուղղելու համար»:

ՍԴՀԿ մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը