Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ վարչության անդամ Վարդան Խաչատրյանն ասել է, թե երեկ տեղի ունեցած ՍԴՀԿ արտակարգ համագումարում կուսակցության նոր ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը։
-Նշեմ, որ երեկվա արտակարգ համագումարը թվով 7-րդ-ն էր, և նրա որոշումները, որպես այդպիսիք, կառույցի համար բեկանելի չեն,-ասել է նա։
ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Գևորգ Պերկուպերկյանն էլ ասել է, թե չի ընդունում այն դիտարկումները, որ իրենք նոր հնչակյաններ են։
-Մենք պապենական, տոհմական հնչակյաններ ենք,-ասել է նա։
ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանն էլ ասել է, թե երեկվա համագումարին մասնակցել է 51 պատվիրակ Հայաստանի բոլոր մարզերից։ Նա նշել է, որ ինքը կարող է հանդիպում ապահովել այդ մարդկանց հետ, որպեսզի բոլորը համոզվեն, որ այդ կառույցները և մարդիկ գոյություն ունեն և վաղուց ՍԴՀԿ անդամ են։
-Օրինակ Մեղրիի «Փարամազ» կառույցը։ Այն ինքնապաշտպանական ջոկատներ է ստեղծել և մասնակցել հնարավոր ամենաթեժ մարտերին թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ սահմաններում։ Եվ եթե այդ հիմքի վրա ձևավորված ազատամարտիկների միությունը վերջին 1 կամ 2 տարվա ընթացքում, համաձայն չլինելով կուսակցության ղեկավարած ներքին կուսակցական քաղաքականությանը, մեկուսացել է՝ մնալով կուսակցական, դա չի նշանակում, թե այդ մարդիկ իրավունք չունեն ձայն հանելու,-ասել է նա։
ՍԴՀԿ արտակարգ համագումարի որոշումները բեկանելի չե՞ն

7or.am