Լրահոս

17.12.2009 15:47


Թե ինչպես Վարդան Խաչատրյանն ազատական կուսակցությունից անցավ սոցիալիստական կուսակցություն

Թե ինչպես Վարդան Խաչատրյանն ազատական կուսակցությունից անցավ սոցիալիստական կուսակցություն

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հնարավոր ազատական «Ժառանգություն» կուսակցությունից անմիջապես անցում կատարել սոցիալիստական կուսակցություն՝ ՍԴՀԿ՝ ասել է, թե «Ժառանգությունը» երբեք ընդգծված ազատական կուսակցություն չի եղել։

-Երբեք թաքցված էլ չի եղել, որ ես սոցիալիստական ուժերի և մտավորականների ալիանսի նախագահն եմ եղել։ Այս պահին ես «Ժառանգություն» կուսակցությունը չեմ ներկայացնում, բայց խմբակցության անդամ եմ։ Որպես խմբակցության անդամ մենք ունենք նաև անկուսակցական, այնպես որ այստեղ խնդիր չեմ տեսնում,-ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք ավելի հեշտ չի՞ լինի հնչակյան գաղափարախոսություններն ԱԺ-ում ներկայացնել որպես անկախ պատգամավոր՝ Վարդան Խաչատրյանը պատասխանել է, թե այդ խնդիրը մեկընդմիշտ փակված չէ։

 -Չեմ կարող ասել՝ երբ և ինչպիսի զարգացումներ տեղի կունենան։ Համենայնդեպս, իմ անցումը Հնչակյան՝ «Ժառանգությունից» դուրս գալ և Հնչակյան մտնելը չէ. դա որոշակի պատճառներով «Ժառանգությունից» դուրս գրվելն  է, որից հետո քաղաքական գործունեության շարունակությունը։ Այս պահի դրությամբ համարում եմ, որ դա համահայկական կառույցում ներգրավվելն է,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը