Լրահոս

09.09.2016 19:28


Զոլաքար գյուղում` ենթակայանի մոտ, այրվել է 300 հակ անասնակեր

Զոլաքար գյուղում` ենթակայանի մոտ, այրվել է 300 հակ անասնակեր

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի սկզբնամասում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 50 շենքի հետնամասում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքի Սոլակ-Քաղսի գյուղերին հարակից արոտավայրում՝ 400 հա, Մրգաշեն-Նոր Արտամետ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում՝ 2000 քմ, Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ում՝ 30 հա, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի թիվ 5 տան մոտակայքում՝ 200 հակ կուտակված անասնակեր, Արագածոտնի մարզի Օրգով գյուղի մոտակայքում՝ 15 հա խոտածածկույթ և թփուտներ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում` Հոփիկ կոչվող տարածքում՝ 30 հա, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում` ենթակայանի մոտակայքում՝ 300 հակ անասնակեր, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում՝ 300 քմ, Փարաքար-Մերձավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` 2000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը