Լրահոս

27.10.2010 13:49


Նախագահների եռակողմ հանդիպումը կտևի մեկ ժամ

Նախագահների եռակողմ հանդիպումը կտևի մեկ ժամ

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ' մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը' Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջև, որից հետո նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախագահների եռակողմ հանդիպումը նախատեսված է ժամը 16:00-ին և կտևի մեկ ժամ։

Նախագահ Սարգսյանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովվի, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաև քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ կդնի հուշարձան-խաչքարին: Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում' ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի:

Այս խորագրի վերջին նյութերը